Իրազեկում`հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը լրանալու վերաբերյալ
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքի իր էջում գրել է։
«Եթե նախկինում հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը լրանալիս այն մեկ անգամ կարող էր երկարաձգվել 5 տարով, ներկայումս նման նորմ չի գործում:
Տվյալ դեպքում քաղաքացին պետք է դիմի այն փոխանակելու համար:
Անհրաժեշտ է ընդունել նաև ի գիտություն:
ICAO (քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) ստանդարտների համաձայն անձը հաստատող փաստաթուղթ ստանալու դիմում ներկայացնելիս լուսանկարը 6 ամսից ավելի վաղեմության չպետք է լինի:
Հ.Գ. Խոսքը վերաբերում է անձնագրի ընդհանուր 10 տարյա վավերականության ժամկետին, այլ ոչ թե օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելուն( հանրության մոտ ընդունված է ելքի վիզա կամ վիզայի կլոր կնիք տերմինները)»: