Արդշինբանկ․ ֆիզիկական անձանց վարկերի գծով տույժերի և տուգանքների ներման մասին
Ողջունելով ՀՀ կառավարության որոշումը` Արդշինբանկը տեղեկացնում է, որշարունակում է ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկել խնդրահարույց վարկային պարտավորությունների վերակառուցման և վերաֆինանսավորման գործիքներ, այդ թվում՝ կուտակված տույժերի և տուգանքների ներման հնարավորությամբ, արդեն իսկ բարելավված պայմաններով:
Մինչև 31.05.2018թ-ը ներառյալ «անհուսալի» դասակարգված վարկերի գծով պարտավորությունները պայմաններով սահմանված չափով մարելու դեպքում դրանց դիմաց հաշվարկված տույժերը և տուգանքները կներվեն ամբողջությամբ:
Բանկն առաջարկում է վարկերի վերակառուցման պայմաններ նաև 90 օր և ավելի ժամկետանց պարտքեր և մասնակի մարման հնարավորություն ունեցող բոլոր վարկառուներին: