Կրքոտ Ռոզի Հանթինգթոն-Ուայթլիի նոր՝ «անկեղծ» ֆոտոշարքը
Մոդել Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին, ով առաջին անգամ մայրացել է անցած տարվա հունիսին, ապացուցում է, որ կարելի է լինել սիրող կողակից, հոգատար մայրիկ ու պարզապես կրքոտ կին: Նա հոյակապ է համատեղում այդ «դերերը»: Լինելով դերասան Ջեյսոն Սթեթհեմի կինը, նա չի դադարում զարմացնել ցնցող լուսանկարներով:
31-ամյա Ռոզին էլեգանտ է և՛ շքեղ զգեստներով, և՛ առանց դրանց: Այս անգամ գեղեցկուհին իր Instagram-յան հետևորդներին զարմացրել է իր շքեղ կազմվածքով: Նրա հրապարակած՝ կարմիր ներքնազգեստով լուսանկարները բավականին ոգևորել են օգտատերերին:
«Բալզակյան տարիքի» շեմին գտնվող գեղեցկուհի Ռոզին մեկնաբանել է իր հրապարակումը՝ լուսանկարներին կից գրելով. «Այստեղ ինձ սովորական եմ զգում»: