Լեհաստանում երկգլխանի հորթ է ծնվել
Լեհ անասնաբույժ Կարոլինա Սարովսկան համացանց է ներբեռնել երկու գլխով նորածին հորթի լուսանկարը, փոխանցում է Daily Mail-ը։
Հորթը ծնվել է Լեհաստանի հարավում՝ Կովալեւո Պոմորսկե քաղաքի ֆերմայում։ Հորթը սատկել է ծանր ծննդաբերությունից հետո։ Անասնաբույժի խոսքով, կովը չորրորդ անգամ էր ծննդաբերում, եւ սա առաջին դեպքը չէ, որ ձագը լույս աշխարհ է գալիս խանգարումներով։ Մեկ այլ հորթ ծնվել էր մարմնից դուրս գտնվող ներքին օրգաններով։
Բնապահպանների խոսքով, այսպիսի մուտացիաները կարող են գենետիկորեն մոդիֆիկացված կերերում առկա պեստիցիդների պատճառով լինել։