ԱԱ-2018․ Ուրուգվայ - Պորտուգալիա․ Առաջին խաղակեսից հետո
Ռուսաստանում շարունակվում է աշխարհի առաջնությունը։ Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում ավարտվել է 1/8 եզրափակիչի Ուրուգվայ – Պորտուգալիա հանդիպման առաջին խաղակեսը։
7-րդ րոպեին առաջին կեսի միակ գոլը խփել է Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդիսոն Կավանին։ Ֆրանսիական ՊՍԺ-ի խաղացողն աչքի ընկավ կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լուիս Սուարեսի փոխանցումից հետո։
ԱԱ-2018, 1/8 եզրափակիչ
Ուրուգվայ - Պորտուգալիա՝ 1։0
Էդիսոն Կավանի, 7
Ուրուգվայ․ Մուսլերա, Կասարես, Խիմենես, Գոդին, Լակսալտ, Վեսինո, Բենտանկուր, Տորեյրա, Նանդես, Սուարես, Կավանի։
Պորտուգալիա․ Պատրիսիու, Ռիկարդու, Պեպե, Ֆոնտե, Գերեյրո, Վ․ Կարվալյու, Մարիու, Ադրիեն Սիլվա, Ռոնալդու, Գեդեշ։