Հիմա «Արսենալի» համար դժվար կլինի գնել լավ ֆուտբոլիստներ. Արսեն Վենգեր
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գտնում է, որ հաջորդ մրցաշրջանում թիմի՝ Չեմպիոնների լիգայում չհայտնվելը բացասաբար կանդրադառնա ակումբի տրանսֆերների վրա:
«Կարծում եմ, որ հիմա «Արսենալին» դժվար կլինի ստանալ անունով լավ ֆուտբոլիստների: Անխոս, կլինեն այնպիսիները, ովքեր պատրաստ կլինեն պայքարել «Արսենալի» համար՝ անկախ այն բանից, թե որտեղ է թիմը խաղում, բայց հիմա տրանսֆերային շուկայում ակումբի համար մի փոքր ավելի դժվար կլինի»,- ասել է Վենգերը:
Հիշեցնենք, որ Վենգերը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Արսենալից»: