Հրդեհ Նորագավիթում. Վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է
Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 4-ին, ժամը 19:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորագավիթի թաղամասում՝ «Սկանիա» ընկերության մոտակայքում:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:59-ին, մարվել՝ 20:17-ին:
Ամբողջությամբ այրվել է Արտաշատի խճուղու տներից մեկին հարակից տարածքում գտնվող վագոն-տնակը՝ 24 քմ:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: