Հսկայական կապույտ անցքը (լուսանկարներ)
Կենտրոնական Ամերիկայի Յուկատան թերակղզու մերձակայքում է գտնվում երկրաբանական հրաշքներից մեկը' Հսկայական կապույտ անցքը, որն իրենից ներկայացնում է 305 մ տրամագիծ և 120 մ խորություն ունեցող շրջան:
Ենթադրվում է, որ երկրաբանական այս ձևավորումն ի սկզբանե եղել է քարանձավային համակարգի մի մաս' ձևավորված վերջին սառցե ժամանակաշրջանում: Ծովի մակարդակն այդ ժամանակ զգալիորեն ցածր էր, բայց երբ օվկիանոսի մակարդակը բարձրացել է, ձևավորվել է տարօրինակ ռելիեֆով այս խորշը' Բելիզը: