Մասիսի զինկոմիսարիատն արդեն լուծարվել է. խոշորացում է տեղի ունենում
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունն արդեն գործողության մեջ է դրել զինկոմիսարիատների բարեփոխումների հայեցակարգը, որը, ինչպես պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էր ներկայացնում, ենթադրում է զինկոմիսարիատների թվի կրճատում, խոշորացում։
Երեկ տեղեկացանք, որ Մասիսի զինկոմիսարիատն արդեն լուծարվել է և մոտ օրերս կմիանա Արտաշատի զինկոմիսարիատին։ Զինկոմ Գագիկ Մանուկյանը մեզ մանրամասներ չհայտնեց, ասաց միայն, որ խոշորացման, բարեփոխման ծրագիր է իրականացվում, իսկ ինքն արդեն թոշակի է գնացել և այլևս ծառայություն չի իրականացնելու։
Նշենք, որ «Պաշտպանության մասին» նոր օրենքով՝ զինկոմիսարիատների կառավարումը ԶՈՒ գլխավոր շտաբից փոխանցվում է ՊՆ-ին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում