«Տիտանիկ»-ից ուղարկված սիրային նամակը հանվել է աճուրդի (լուսանկար, տեսանյութ)
Նամակը, որը գրել Էր «Տիտանիկի» փրկված ուղևորուհի Քեյթ Բասը, շուտով աճուրդի կդրվի Մեծ Բրիտանիայում: Այդ մասին հայտնել Է Fox News-ը: Նամակը գրվել Է 1912 թվականի ապրիլի 10-ին, այն օրը, երբ նավը Սաութհեմփթոնից (Անգլիա) սկսեց իր առաջին ուղերթը: Քեյթ Բասը երկրորդ դասի ուղևորուհի Էր և, հիանալով նավով, տեղի ունեցած ամեն բան նկարագրել Է թղթի վրա: Նա թղթի բոլոր երեսներին գրել Է սև թանաքով: Հասցեատերը Փերսի Ջեյմսն Էր:
Ապրիլի լույս 15-ի գիշերը «Տիտանիկը» Ատլանտյան օվկիանոսում խորտակվել Է այսբերգին բախվելու պատճառով: Նավի վրա գտնվում Էր մոտավորապես 2 հազար 224 մարդ, որոնցից ավելի քան մեկուկես հազարը զոհվել են: Աղետի ազդանշանով ժամանած «Կարպատիա» շոգենավը փրկել Է 700-ից քիչ ավելի մարդկանց, որոնց թվում եղել Է նաև Քեյթ Բասը:
Նամակի հեղինակը մահացել Է 1972 թվականին 96 տարեկան հասակում: Այդ ժամանակվանից նամակը համարվում Է նրա հետնորդների սեփականությունը: Դրա նախնական արժեքը գնահատվում Է մոտավորապես 30 հազար դոլար:
Տեսանյութը դիտելու համար սեղմել նկարի վրա: