Հայտնաբերվել է սմարթֆոնը սպանող նոր վիրուս
«Trend Micro» ընկերության հետազոտողները հայտնաբերել են վնասակար ծրագիր‚ որը կարող է սմարթֆոնը շարքից հանել անդադար մայնինգի շնորհիվ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Վիրուսն ունի «HiddenMiner» անունը‚ հայտնաբերվել է հավելվածների ներսում‚ որոնք տարածվել են այլ խանութների կողմից: Վնասակար ծրագիրը խաբում է օգտատերերին՝ նրանց ստիպելով ծրագրին մուտք տալ դեպի ադմինիստրատորի հաշվի տվյալներ:
Հենց դա տեղի է ունենում‚ հավելվածը թաքցնում է իր նշանը մենյուի մեջ‚ իսկ հետո թողարկում է «Monero» մայները‚ որն ամբողջությամբ աշխատում է ֆոնային ռեժիմում: Բացի այդ‚ այն կարող է արգելափակել սարքավորումն այն դեպքերում‚ երբ սեփականատերը փորձում է փոփոխել հավելվածի լիազորությունները:
Մայնինգի գործընթացը հնարավոր չի լինի կանգնեցնել մինչև այն պահը‚ երբ սարքավորման ռեսուրսները սպառված չլինեն: