«Ռեալն» ու «Ինտերը» դեռ կսպասեն
Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի ծառայություններով արդեն վաղուց են հետաքրքրված այնպիսի թիմեր, ինչպիսիք են իտալական «Ինտերը», իսպանական «Ռեալը» ևուրիշներ: Սակայն գերմանացին ասել է, որ ինքը կխաղա մինչև պայմանագրի ավարտը, իսկ պայմանագիրն ավարտվում է 2016 թվականին: 28-ամյա կիսապաշտպանը չի բացառել, սակայն, որ մի օր կտեղափոխվի մեկ այլ թիմ, այնպես որ «Ռեալը» և «Ինտերը» ստիպված կլինեն սպասել ևս 3-4 տարի:
Հիշեցնենք, որ Շվայնշտայգերը «Բավարիայի» կազմում 5 անգամ դարձել է Գերմանիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն: