Երգչուհի Մայլի Սայրուսը մեղադրվել է գրագողության մեջ
Բողոքի պատճառ է դարձել Սայրուսի «Bangerz» ալբոմից «We Can't Stop» երգը‚ որը թողարկվել է 2013 թվականին:
Ջամայկայի երաժիշտ Մայքլ Մեյը‚ որը հանդես է գալիս Flourgon կեղծանունով, դատի է տվել ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսին՝ մեղադրելով նրան երգը կրկնօրինակելու մեջ: Այս մասին հաղորդում է life.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Գործակալության տեղեկություններով՝ Մեյը երգչուհուց պահանջում է 300 մլն դոլար՝ պնդելով‚ որ «We Can't Stop» երգի երաժշտությունը և բառերը կառուցվածքով հիմնականում վերցված են իր «We Run Things» երգից:
Մայլի Սայրուսը դեռևս ոչ մի մեկնաբանություն չի թողել կատարվածի վերաբերյալ: