22 աշակերտներ և վարորդը մահացել են ավտովթարի հետևանքով
Նիգերիայում դպրոցականների ուղևորատար ավտոբուսը բեռնատարի հետ է բախվել‚ որի հետևանքով զոհվել են 22 աշակերտ և վարորդը: Այս մասին հայտնում է AFP:
Նշվում է‚ որ ավտոբուսի մեջ ընդհանուր միջնակարգ դպրոցի երեխաներն էին‚ որոնք Կանո քաղաք էին մեկնում՝ էքսկուրսիայի:
Վարորդը կորցրել է հսկողությունը ղեկի հանդեպ‚ երբ փորձել է անցնել ճանապարհի փոսը:
Հայտնի է‚ որ մնացյալ 3 աշակերտները լուրջ վնասվածքներ են ստացել: