Հետաքննիչը տուժող գյուղացուն ուղղորդել է. «Նշիր, որ ոչ թե 650 կգ, այլ 50 կգ խնձոր են գողացել»
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործությունների առթիվ:
ՀՀ քաղաքացի` Թալին քաղաքի բնակիչ Հ. Ե.-ն, հայտնել է, որ 2017 թվականի հոկտեմբերին իր այգուց կատարված 650 կիլոգրամ խնձորների գողության վերաբերյալ հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Թալինի բաժնում:
Այնտեղ նյութերի նախապատրաստման ընթացքում հետաքննիչը Հ. Ե.-ին ուղղորդել է լրացուցիչ բացատրությունում 650 կգ-ի փոխարեն նշել 50 կգ, որպեսզի գողություն կատարած անձը` Հ. Ե.-ի համաքաղաքացին, չդատապարտվի:
ՀՀ ոստիկանության հետաքննիչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Վերը նշված բոլոր քրեական գործերով կատարվում է նախաքննություն: