Հիացած եմ՝ ոնց կառավարությունը ապամոնոպոլիզացրեց շատ ճյուղեր, օրինակ, բանանի շուկան. Միհրան Պողոսյան
Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է բանանի շուկայի մենաշնորհին։ Նա իր հիացմունքն է հայտնել կառավարության նկատմամբ, որին հաջողվել է ի թիվս այլ ճյուղերի ազատականացնել նաև բանանի շուկան։ Նա դարձյալ շեշտել է, որ բանան ներկրող «Քեթրին գրուպի» հետ ինքը կապ չունի։
«Այսօրվա կառավարությունը բավականին մեծ մրցակցային դաշտ է ապահովել բազում ճյուղերում։ Եվ այդ բազում ճյուղերից մեկը ձեր վկայակոչած բանանի շուկան է։ Ես հիացած եմ, թե կառավարությունը ոնց կարողացավ ապամոնոպոլիզացնել շատ ճյուղեր, օրինակ՝ բանանի շուկան։ Կարծում եմ, որ դա լավ նախադրյալ է տնտեսության զարգացման համար», - հայտարարել է Միհրան Պողոսյանը։