Բժիշկները կարծում էին՝ երեխան ուռուցք ունի, սակայն նրա ներսում մակաբույծ երկվորյակ են հայտնաբերել (լուսանկարներ)
Երեք ամսական երեխայի ծնողները նկատել են, որ նրա փորիկը փքվել է և ուժեղ ցավեր ունի, որից հետո նրան տարել են բժշկի: Դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ութար-Պրադեշ նահանգում: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «The Sun»-ին:
Բժիշկները պատրաստվում էին վիրահատել նրա ուռուցքը, որը գտնվում էր երիկամներում: Սակայն երբ վիրաբույժները կտրել են երեխայի փորը, այնտեղ հայտնաբերել են 900 գրամ քաշով երկվորյակին, որը սնվում էր տղայի հաշվին:
«Մենք օրհնվել ենք երեխայով մեր հարսանիքից չորս տարի անց: Դրա համար, երբ մեր տղայի մոտ առողջական խնդիրներ առաջացան, մենք վախեցանք, որ նա երկար չի ապրի»,- նշել է տղայի հայրը:
Բժիշկները հաջող կերպով հեռացրել են երկվորյակ-մակաբույծին: