Աշխարհի գավաթ. Յանա Եգորյանը նվաճել է բրոնզե մեդալ
«Ռիո-2016»-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը բրոնզե մեդալ է նվաճել սուսերամարտի՝ Մեքսիկայի Կանկուն ծովափնյա քաղաքում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում:
Թրամարտի անհատական պայքարում Ռուսաստանը ներկայացնող հայ մարզուհին պարտվել է միայն կիսաեզրափակիչում, որտեղ նրան խանգարել է ուկրաինացի Օլգա Խարլենը:
«Ռիո-2016»-ի կիսաեզրափակիչում Օլգա Խարլենին հաղթել էր հենց Յանա Եգորյանը, ով հետագայում դարձավ չեմպիոն: