ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին տարին 4 կիլոգրամ բանան է ուտում. ինչո՞ւ այդքան քիչ
Անցյալ տարվա տվյալներով Հայաստանում տարին սպառվում էր մոտ 12 000 տոննա բանան։ Եթե այդ թիվը բաժանում ենք 3 000 000 բնակչության թվին (3 միլիոն, քանի որ բոլորն են բանան ուտում) ապա ստացվում է, որ ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին տարին 4 կիլոգրամ բանան է ուտում կամ շաբաթը մոտ 0.09 կիլոգրամ։
Համեմատության համար ասեմ, որ Ռուսաստանում մեկ մարդը միջինում տարին մոտ 8 կիլոգրամ են ուտում, իսկ զարգացած երկրներում տասնապատիկ անգամ շատ։
Տարբեր հաշվարկներ կան, թե օրը ինչքան բանան է պետք ուտել ու ինչ օգտակարություն ունի դա, մեկն ասում է օրը 1 հատ, մյուսը՝ 2 հատ, երրորդը՝ կես կիլոգրամ, նույնիսկ դիտեայի տարբերակ կա, որի ժամանակ առաջարկում են օրը 25 հատ բանան ուտել (ես էս դիետան շատ եմ հավանում։))։ Ամեն դեպքում եզրակացությունը մեկն է, բանանն օգտակար է։
Հիմա իսկ ինչու՞ են Հայաստանում էդքան քիչ օգտագործում։ Որովհետև թանկ էր, իսկ բնակչության կենսամակարդակն էլ՝ ցածր։ Այս տարի բանանի գինը նախորդի հետ համեմատած 30-40% անկում է ապրել, ինչի արդյունքում վստահ եմ, որ մեծացել է նաև էդ օգտակար մրգի սպառումը, իր բոլոր դրական հետևանքներով։
Վահրամ Միրաքյան. Ֆեյսբուք