ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անունը կփոխվի. Hraparak.am
Hraparak.am-ը գրում է, որ ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս կվերանվանվի եվրոպական լեզուների ֆակուլտետ։ Տեղեկությունը հաստատեց ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը՝ ընդգծելով, թե վերջնական որոշում դեռ չի ընդունվել․
«Դեռ քննարկման ընթացքում է հարցը, երբ որ վերջնական որոշում լինի, արդեն պարզ կլինի։ Ընթացքի մեջ է քննարկումը»։ Իսկ ինչո՞ւ է որոշվել փոխել անունը, ի՞նչ խնդիր է լուծում անվան փոփոխությունը։ «Նորից եմ ասում՝ դեռ քննարկման մեջ է, աշխատանքային գործընթաց է»,- ասաց դեկանը՝ հաստատելով, որ նոր անվանումը կլինի «եվրոպական լեզուների ֆակուլտետ»:
Մանրամասները՝ այստեղ: