Ռոման Բերեզովսկին հեռացել է Մոսկվայի «Դինամո»-ից
Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին հեռացել է Մոսկվայի «Դինամո»-ի մարզչական շտաբից: Այս մասին հայտնել է ակումբի կայքը:
«Դինամոյի» գլխավոր մարզիչ Յուրի Կալատվինցեւը երկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը: Ռուսաստանցի մասնագետի հետ ակումբից հեռացել են նաև նրա օգնականները, այդ թվում՝ 43-ամյա Բերեզովսկին:
Հիշեցնենք, որ Ռոման Բերեզովսկին «Դինամոյի» մարզչական շտաբում աշխատում էր 2015 թվականից: Նա թիմի դարպասապահների մարզիչն էր: