Հայերն ունեցան մեկ պահ և գոլ խփեցին. Լևանդովսկի
Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած վստահ հաղթանակը 6:1 հաշվով: Այս մասին հայտնել է «Polsatem Sport»-ը:
Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում Լևանդովսկին դարձել էր հեթ-տրիկի հեղինակ:
«Ուրախ եմ, որ կարողացանք լավ սկսել խաղը և հաղթել բարդ խաղադաշտում: Հանդիպման հենց սկզբից ցույց տվեցինք, որ ցանկանում ենք հաղթել և խփեցինք գոլեր: Երկրորդ խաղակեսի մեկնարկային 10 րոպեներին ինքներս էինք խնդիրներ ստեղծում մեզ համար, սակայն հետո ամեն բան կարգավորվեց: Վերլուծել էինք նախորդ խաղերում թույլ տված սխալները և ենթադրություններ արել: Հայերն ունեցան մեկ պահ և գոլ խփեցին: Երբեմն պետք է կանխել նման պահերը»,-նշել է նա: