Աննախադեպ առաջարկ Հայաստանին. Ռազմական նորագույն տեխնոլոգիաներ. Lragir.am
Lragir.am-ը գրում է. Հայաստանում էին Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետական նախարար Ալան Դանքնը և Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բարտոշ Չիխոցկին:
Մասնավորապես, Ալան Դանքնն ասել է, որ Մեծ Բրիտանիան մտադիր է մեծացնել Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը: «Նախ և առաջ ցանկանում ենք աշխատել Հայաստանի իշխանությունների հետ, որ հանրապետությունն առևտրի համար առավել գրավիչ դառնա», նշել է նա՝ ավելացնելով, որ արդեն առևտրային ներկայացուցիչ է նշանակվել: Պետնախարարն ընթերցել է վարչապետ Թերեզա Մեյի ուղերձը, որում նշված է, որ Բրիտանիան «հատկապես հետաքրքրություն է ցուցաբերելու աշխարհի այս տարածաշրջանի նկատմամբ պաշտպանության, անվտանգության և առևտրի հարցերով»:
Իր հերթին, Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բարտոշ Չիխոցկիի հետ, ով նշել է պաշտպանական ոլորտում համագործակցության կարևորությունը և ընդգծել լեհական կողմի շահագրգռվածությունը դրա ակտիվացման հարցում: Ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը Բարտոշ Չիխոցկին հայտարարել է, որ Լեհաստանը Հայաստանին նոր տեխնոլոգիաներ, նոու-հաու է առաջարկել, որի հիման վրա լեհական կողմը պատրաստ է արտադրություն սկսել:
«Ռազմատեխնիկական ոլորտում արդեն մի քանի տարի աշխատում է լեհ-հայկական ձեռնարկությունը և այն առաջարկում է ամենաառաջադեմ տեխնոլոգիաները, պատրաստ է նաև ձեզ փոխանցել նոր տեխնոլոգիաներ ու know-how և դրա հիման վրա այստեղ արտադրություն հիմնել՝ Հայաստանի քաղաքացիների համար ստեղծելով աշխատատեղեր: Մեր մրցակիցներից ոչ մեկը նման բան չի առաջարկում», ասել է Չիխոցկին:
Մանրամասները՝ այստեղ: