Վթար Ոսկեհատ գյուղում. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Օգոստոսի 26-ին, ժամը 14:25-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mersedes E-320» մակնիշի 86 OQ 086 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1986 թ. ծնված Հ. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը Հ. Հ.-ը հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ տուժածի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: