Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողին Երևան են տեղափոխում. մանրամասներ
Այսօր՝ օգոստոսի 1-ին, Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից վիրավորված պայմանագրային զինծառայողին տեղափոխում են Երևան:
Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ շարքային, ավագ սերժանտ Արմեն Մեխակի Նազլուխանյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ օգոստոսի 1-ին, Իջևանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող: