Տավուշում զինծառայող է վիրավորվել
Այսօր՝ օգոստոսի 1-ին, Իջևանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող: Այս մասին հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ զինծառայողը վիրավորվել է հակառակորդի կրակոցից:
Զինծառայողը տեղափոխվել է Իջևանի բժշկական կենտրոն։