Քաբուլում զոհերի թիվն աճում է. թալիբները ստանձնել են պայթյունի պատասխանատվությունը
Թալիբները ստանձնել են Քաբուլում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քաբուլում մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է Աֆղանստանի երկրորդ փոխվարչապետի տան մոտակայքում:
Նշվում է, որ պայթյունի հետևանքով տուժածների թիվը անցնում է 42-ը, զոհվել է 24 մարդ: