Աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Բրազիլացի փորձագետները նշել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները: Դրանց մեծամասնությունը գտնվում է Լատինական Ամերիկայում և Կարիբյան ծովի մոտ: Այս մասին գրում է Actualnews.org-ը՝ հղում տալով «The Economist»-ին:
Մասնագետները կազմել են ցանկը՝ հիմնվելով քրեական իրավախախտումների և սպանությունների մասին եղած տվյալների վրա: Այսպես, ամենավտանգավոր քաղաքը Սալվադորի Սան-Սալվադոր քաղաքն է: Այնտեղ տեղի է ունենում 137 սպանություն 100 000 մարդու հարաբերությամբ:
Երկրորդ հորիզոնականում մեքսիկական Ակապուլկոնն է: Եռյակը եզրափակում է Հոնդուրասի Սան-Պեդրո-Սուլան:
Ցանկում են հայտնվել նաև Մեքսիայի, Սալվադորի և Հոնդուրասի այլ քաղաքներ, Գվատեմալան, Քեյփթաունը, Սենթ-Լուիսը և Կալին: