Ժասմինի ամուսինը դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման
Փաստաբան Դենիս Ուլանովը հայտնել է, որ մոլդովացի գործարար, երգչուհի Ժասմինի ամուսին Իլան Շորին շտապ օգնության մեքենայով տարել են նրան 7.5 տարվա ազատազրկման դատավճիռ ներկայացնելուց առաջ: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը:
«Նրան տուն են տարել, դրանից հետո նրան օգնություն են ցույց տվել: Նա գիտի դատավճռի մասին, որի հետ բացարձակապես համաձայն չէ: Իլան Շորը չի ընդունել, չի ընդունում և չի ընդունի իր մեղքը: Մենք սպասում ենք դատավճռի համապատասխան մասին, որպեսզի բողոքարկենք»,- ասել է Ուլանովը:
Նա նաև ընդգծել է, որ մինչև վերջնական որոշումը Շորը կգտնվի դատարանի վերահսկողության տակ:
Քիշնևի դատարանը 7.5 տարվա ազատազրկման է դատապարտել նրան: