Կոստա Ռիկայի նախագահը լրագրողների հետ զրույցի ժամանակ իշամեղու է կուլ տվել (տեսանյութ)
Կոստա-Ռիկայի նախագահ Լյուիս Գիլյերմո Սոլիս Րիվերան հարցազրույցի ժամանակ պատահաբար մեղու է կերել: Այս միջադեպի տեսագրությունը հրապարակվել է «PZ Actual» պարբերականի ֆեյսբուքյան էջում.գրում է «Gazeta.ru»-ն:
Դեպքը տեղի է ունեցել նախագահի` երկրի հարավ այցելության ժամանակ, երբ նա մասնակցում էր ասֆալտի գործարանի բացմանը: Այն ժամանակ, երբ Լյուիս Գիլյերմո Սոլիսը շփվում էր լրագրողի հետ, նրա գլխավերևում պտտվող միջատը թռել է ուղիղ նրա բերանի մեջ:
Երկրի ղեկավարը այդ պահը կատակի է վերածել.«Ես կերա նրան.ես կերա մեղվին»,- գոչել է նախագահը և լրագրողներին առաջարկել է ուղարկել տեսանյութը «CNN»-ին: