Կուբան կշարունակի «հարգալից երկխոսությունը» ԱՄՆ-ի հետ
Կուբայի իշխանությունները «թշնամական» են համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հռետորաբանությունը: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Այդ կարծիքին նրանք հանգել են Թրամփի ելույթից հետո, երբ նա խոսել է Հավանա նավահանգստում հնարավոր փոփոխությունների մասին: Այնուամենայնիվ Կուբայի իշխանությունները վստահ են, որ հնարավոր է երկու երկրները կարողանան քաղաքակիրթ ձևով շփվել:
«Դոնալդ Թրամփի որդեգրած հռետորաբանությունը թշնամական է, որը հիշեցնում է բաց առճակատման օրերի մասին»,- ասել է Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն:
«Կուբան մերժում է Թրամփի հռետորաբանությունը և ասում, որ պատրաստ է շարունակել «հարգալից երկխոսությունը» ԱՄՆ-ի հետ»,- ասվել է հաղորդագրության մեջ