Ճշմարի՞տ թե՞ կեղծ. Որսորդը բռնել է 6 կիլոգրամանոց գորտ (լուսանկարներ)
Համացանցի օգտատերերը քննարկում են մի լուսանկար, որը ըստ նրանց օպտիկական պատրանք է: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
«South Texas» որսորդական ասոցիացիան լուսանկար է հրապարակել, որտեղ որսորդ Մաչկուսա Ռանգելյան ժպիտով իր ձեռքում պահել էր սատկած գորտ, որը կշռում էր 13 ֆունտ (մոտ 6 կգ): Ըստ որսորդի կենդանին ապրել է Բեյտսվիլյա ագարակի մոտ՝ լճակում:
Լրատվամիջոցը փոխանցում է, որ եթե տղամարդու պատմածը համապատասխանի իրականությանը, ապա կենդանին կհայտնվի Գինեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհի ամենախոշոր գորտ:
Սակայն համացանցի շատ օգտատերեր կասկած են հայտնել լուսանկարի իրական լինելու հարցում մասնավորապես երկար մազերի գոյությամբ պայմանավորված: Վայրի բնության աշխատակիցները և «South Texas» ասոցիացիայի երկայացուցիչները շտապեցին հանգստացնել օգտատերերին՝ ասելով, որ նկարը իրական է, պարզապես օգտագործված են որոշ հնարքներ: