Շրի Լանկայում ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 146-ի
Շրի Լանկայում ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 146-ի: Անհետ կորած է համարվում 112 մարդ: Այս մասին գրում է «Deutsche welle»-ն:
Նախնական տվյալներով զոհերի թիվը 122-ն էր, իսկ անհետ կորած էր համարվում 97 մարդ։ Մոտ 500 հազար մարդ է տարհանվել։
Կառավարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ զոհերի մեծ մասը սողանքի պատճառով են մահացել:
Նշում են, որ որոշ ժամանակ անձրևները դադարել են, ինչը իշխանություններին թույլ է տվել առաջին անհրաժեշտության ապրանքներ հասցնել այն մարդկանց, ովքեր զրկվել են իրենց ունեցվածքից։
Սակայն մայրաքաղաքից հարավ գտնվող բազմաթիվ գյուղերում իրավիճակը դեռ չի փոխվել։