Շրի Լանկայում ջրհեղեղի պատճառով կա 100 զոհ
Շրի Լանկայում ջրհեղեղի և սողանքների պատճառով հարյուր մարդ է զոհվել, ևս 99-ը համարվում են անհետ կորած: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն` հղում տալով «Associated Press»-ին:
Տարհանման կենտրոնի տվյալներով` բնական աղետի պատճառով, որի պատճառ են հանդիսացել հորդառատ անձրևները, ավելի քան 2,9 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները:
Որոնողական և փրկարարական աշխատանքներին մասնակցում են անվտանգության ծառայությունները, տեղի բնակիչները, ինչպես նաև զինվորականներ: Բնակիչների խոսքերով` շատ մարդիկ են արգելափակված մնացել իրենց տներում աղետի հետևանքով: