Հայտնի է «Բարսելոնա»-ի նոր մարզչի անունը
«Բարսելոնա»-ի նոր գլխավոր մարզիչը կդառնա Էռնեստո Վալվերդեն, ով գլխավորում էր «Աթլետիկը» (Բիլբաո): Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «El Correo»-ին:
Ինչպես հաղորդվում է, մասնագետը կատալոնական ակումբի հետ երկու տարվա պայմանագիր կստորագրի, բոլոր պայմաններն արդեն համաձայնեցվել են: Վալվերդեի՝ «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ նշանակման մասին կհայտարարվի մայիսի 29-ին:
Մարտի երկուսին հայտնի էր դարձել, որ «Բարսա»-ի ներկայիս մարզիչ Լուսի Էնրիկեն կլքի իր պաշտոնը 2016-17 մրցաշրջանի ավարտից հետո:
Իսպանիայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Բարսելոնա»-ն երկրորդ հորիզոնականում է և երեք միավորով հետ է ընկել Մադրիդի «Ռեալ»-ից: Չեմպիոնների լիգայում կատալոնացիները հասան մինչև քառորդ եզրափակիչ, որում տեղը զիջեցին «Յուվենտուս»-ին՝ երկու խաղի հաշվարկով 0:3 հաշվով: