Պենտագոնը ճանաչել է Սիրիայի մզկիթի ուղղությամբ իրականացրած հարձակումը
Պենտագոնը ճանաչել է, որ ԱՄՆ ավիացիան մարտի 16-ին հարված է հասցրել սիրիական Ալ Ջինա գյուղի ուղղությամբ գնտվող մզկիթին: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով CNN-ին:
Ինչպես հաղորդել են աղբյուրները՝ Պենտագոնի իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ ռմբակոծված շինությունն իրապես օգտագործվել է կրոնական արարողությունների նպատակով:
Նշվում է, որ Պենտագոնը սկզբում հայտնում էր, որ ավիահարվածը հասցվել է Իդլիբում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, Պնտագոնի տվյալներով, մահացել են «Ալ Քաիդայի» զինյալներից մի քանիսը:
Հարձակման արդյունքում զոհվել է նվազագույնը 46 մարդ, որոնց թվում են հիմնականում խաղաղ բնակիչները, ևս մի քանի տասնյակ մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: