ՀՀԿ-ական Տավրոս Գևորգյանը հերքում է, որ իր ձայները «գողացել» են
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Աջափնյակ-Դավթաշեն-Արաբկիր ընտրատարածքում ՀՀԿ թեկնածու Տավրոս Գևորգյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ճի՞շտ է, որ ընտրություններում իր ձայները ՀՀԿ այլ թեկնածուներ «գողացել» են, բացասական պատասխան է տվել։ «Չէ, ո՞նց ա ճիշտ»,-նշել է վերջինս։
Նշենք, որ մամուլում գրվել է, որ ՀՀԿ գրեթե բոլոր մարզերի վարկանիշային թեկնածուներից շատերը համոզված են, որ իրենց ձայները կուսակիցները գողացել են. այնտեղ, որտեղ ռեյտինգային մի թեկնածու վերահսկող չի ունեցել, նրա քվեաթերթիկները դրվել են մյուս թեկնածուների օգտին, ով կարողացել է լեզու գտնել հանձնաժողովականների հետ։ Ըստ «Հրապարակ» թերթի՝ «գողացել» են նաև Տավրոս Գևորգյանի ձայները»։
Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում: