«Բոկո Հարամի» զինյալները Նիգերիայում 22 աղջիկ են առևանգել
Ծայրահեղ իսլամական «Բոկո Հարամ» խմբավորման զինյալները Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող գյուղերկում իրականացրած 2 հարձակումների ընթացքում 22 աղջիկ են առևանգել: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Ֆրանս Պրեսսին:
Գործակալության տվյալներով՝ առաջին հարձակման ընթացքում, որը տեղի է ունեցել մարտի 30-ին, զինյալները առջանգել են ընդհանուր թվով 18 աղջկա:
««Բոկո Հարամի» զինյալները «Mamman Nur» ճամբարից եկել և առևանգել են 17-ամյա և ավելի փոքր 14 աղջիկների»,- ցիտում է գործակալությունը տեղացի բնակիչներից մեկի խոսքերը: Վերջինս ասել է, որ 4 աղջկա առևանգել են իրենց փախուստի փորձից հետո:
Հաղորդվում է, որ ևս 4 աղջկա առևանգել են երկրորդ հարձակման ընթացքում: