Կառլ Լագերֆելդի կատվից գողացել են Instagram-ի էջը
Հաքերները կոտրել են Շուպետ կատվի Instagram-ի էջը:Կատվի տերը հայտնի դիզայներ Կառլ Լագերֆելդն է:Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով դիզայների կնոջ հայտարարությանը, ով պատասխանատու է կատվի սոցցանցերում էջերի համար:
Շուպետ կատուն Լագերֆելդի մոտ հայտնվել է 2012-ի վերջին, երբ նրա ընկեր Բատիստ Ջաբիկոնին խնդրել էր նրան սուրբծննդյան արձակուրդներին խնամել կատվին։ Այդ մի քանի օրում դիզայները այնքան էր մտերմացել կատվի հետ, որ խնդրել է Ջաբիկոնիին իր մոտ թողնել կատվին։
Լագերֆելդի կատուն պարբերաբար հայտնվում է համացանցի ամենապոպուլյար կենդանիների վարկանիշում։