Ուղղակի մարդին որոշել են մի 200-300 մլն դոլարի էլ լավ ապրել` բանակի, կրթության, առողջապահության հաշվին
ՀՀԿ կառավարման որակի գլխավոր գնահատականը պետական բյուջեի ծախսերի կառավարումն է:Եվ այսպես`
● 2008թ. պետական բյուջեի ծախսերը կազմել են` 2.7 մլրդ դոլար: 2017թ. ծրագրված բյուջեի ծախսերը կկազմեն 2.8 մլրդ դոլար` 10 տարում ընդամենը 4 տոկոս աճ:
● Պետական համակարգի ծախսերը աճել են 60 տոկոսով` 340 մլն դոլարից հասնելով 550 մլն դոլար:
● Հասարակական կարգի պահպանությանն ուղղված ծախսերը աճել են 21 տոկոսով` 170 մլն դոլարից դառնալով 210 մլն դոլար:
● Այս 2 ոլորտների, այսինքն ամբողջ պետական համակարգին 2008թ. հատկացվում էր բյուջեի ծախսերի 19 տոկոսը, 2017թ. դարձել է 27 տոկոսը:
● Բանակին ուղղված ծախսերը աճել են ընդամենը 6 տոկոսով:
● Պետական համակարգին 2017թ. հատկացվում է համարյա 2 անգամ ավելի շատ գումար, քան բանակին:
● Առողջապահության ոլորտի ծախսերը չեն աճել ընդհանրապես:
● Կրթությանն ուղղված հատկացումները նվազել են 22 տոկոսով:
● Պետական համակարգին 2017թ. հատկացվում է համարյա 4 անգամից ավել գումար, քան առողջապահությանը:
● Պետական համակարգին հատկացվում է 3 անգամ ավելի շատ գումար, քան կրթությանը:
Սա է ամբողջ տարին աշխատող քաղաքացիների և բիզնեսի կողմից վճարվող հարկերի ծախսման արդյունավետությունը: Եվ սա կապ չունի ճգնաժամերի, Արցախի հարցի, ու ցանկացած այլ խնդրի հետ: ՈՒղղակի մարդին որոշել են մի 200-300 մլն դոլարի էլ լավ ապրել` բանակի, կրթության, առողջապահության հաշվին:
Մեսրոպ Առաքելյան.ֆեյսբուք: