Դիարբեքիրում «PKK»-ի զինյալները պայթեցրել են բեռնափոխադրումներ իրականացնող գնացքը
Թուրքիայի հարավ-արևելյան Դիարբեքիր նահանգում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները պայթեցրել են բեռնափոխադրումներ իրականացնող գնացքը, որի վագոնները ամբողջովին դուրս են եկել գծերից:
Պայթեցումը տեղի է ունեցել Սուր քաղաքի Բաղիվար կայարանի մոտակայքում: Ինքնաշեն պայթուցիկներով պայթեցված բեռնատար գնացքը տեղափոխելիս է եղել նավթ հարավ-արևելյան Բաթման նահանգից, ութ վագոնների նավթն ամբողջությամբ թափվել է վագոնների շուռ գալու հետևանքով:
Պայթունի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Հատուկ պետք է նշեմ, որ պայթունն իրականացրել են PKK-ի հանրաճանաչ Բավեր Խեբաթ ծածկանունը կրող քուրդ հրամանատարի գլխավորությամբ, մինչդեռ մի քանի օր առաջ Թուրքիայի զինված ուժերի ԳՇ-ն հայտնել էր, որ օդային հարվածների հետևանքով Իրաքում զոհվել է Բավեր Խեբաթը: Հերթական անգամ քրդերը Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ին դրեցին անհարմար վիճակում:
Կարեն Հովհաննիսյան. ֆեյսբուք: