Մարադոնան կարող է վերադառնալ «Նապոլի»
Իտալական «Նապոլի»-ի նախկին հարձակվող Դիեգո Մարադոնան կարող է վերադառնալ իր հարազատ ակումբ:
Այս մասին գրում է Sport-expresս.ru-ն՝ հղում տալով Մարադոնայի գործակալ Ստեֆանո Սեսի հայտարարությանը:
«Դիեգո Մարադոնան բանակցություններ է վարում «Նապոլի»-ի հետ, բայց նրան թիմի մթնոլորտը զգալու համար ֆուտբոլիսիտների կողքին է պետք լինել: Նա հիանալի մենեջեր կլիներ: Մարադոնան շատ է սիրում «Նապոլի»- և հատկապես թիմի երկրպագուներին», ասել է նա: