«Disney»-ը «Snapchat»-ի համար շոու կբեմադրի
«Disney» ստուդիան «Snapchat»-ի մեսինջերի համար շոու կնկարահանի։ Այս մասին հաղորդում է Engadget-ը։
Առաջին նախագիծը կդառնա «Watch Party» սերիալը. «The Bachelor»-ը, որի ցուցադրությունը կկայանա 2017 թ.-ի հունվարի 3-ին։ Այն եթեր դուրս կգա «The Bachelor»-ի նոր եթերաշրջանի դեբյուտից հետո։
Յուրաքանչյուր սերիայի տևողությունը կլինի 3-ից 5 րոպե և դիտման համար հասանելի կդառնա 24 ժամվա ընթացքում։
Սա երկու ընկերությունների համագործակցության առաջին օրինակը չէ։ Ավելի վաղ «Disney»-ի ենթաբաժինը մեսինջերի հետ աշխատել է «Օսկար» մրցանակաբաշխության ցուցադրության ժամանակ։