Արգենտինացի ընտանիքը կլոնավորել է իր մահացած շանը (լուսանկար)
Արգենտինացի մի ընտանիք, սիրելի շան մահից հետո, կենդանուն ամբողջությամբ նման շուն է կլոնավորել: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Էնթոնի անունով շունը սատկել է 17 տարեկանում ծերությունից: Բայց շնորհիվ կենդանուց վերցրած գենետիկ նմուշների՝ «Biocan» լաբորատորիայի գիտնականներին հաջողվել է նոր կենդանի ստեղծել: Էկվադորական «Comercio» պորտալի հաղորդմամբ՝ շան կլոնավորման համար արգենտինացի ընտանիքը վճարել է 60-100 հազար դոլար:
Մահացած կենդանու կլոնը հայտնվել է դեռևս հուլիսին, սակայն պաշտոնապես դրա մասին հաղորդում են միայն հիմա: Կլոնի ստեղծման գործընթացը բարդ է եղել, ունեցել է մի քանի փուլ և անցկացվել տարբեր երկրներում, այդ թվում՝ Հարավային Կորեայում:
Լուսանկարում Էնթոնի անունով շունն է: