«Warner Bros.»-ը սկսել է Շերլոք Հոլմսի երրորդ ֆիլմի աշխատանքները
«Warner Bros.» ընկերությունը սկսել է Շերլոք Հոլմսի մասին ֆիլմի երրորդ մասի աշխատանքները, որտեղ գլխավոր դերը ստանձնի Ռոբերտ Դաունի կրտսերը: Այս մասին հայտնում է Variety-ն:
Ֆիլմում աշխատելու են հրավիրվել սցենարիստներ Նիկոլ Պերմանը և Գերի Ուիթթին: Բացի նշված սցենարիտներից ֆիլմի սցենարի վրա կաշխատեն նաև Ժենևա Ռոբերտսոն-Դվորեթը, Ջասթին Մալենը և Քիրեն Ֆիցջերալդը:
«Warner Bros.»-ը բժիշկ Վաթսոնի դերը կրկին վստահել է Ջուդ Լոույին, իսկ ռեժիսորը կլինի Գայ Ռիչին: