Սպանվել է «ԻՊ»-ի ռուս դահիճ Ջիհադի-Տոլիկը, ով կտրել էր ազգակցի վիզը (լուսանկարներ)
Նախնական տեղեկություններով՝ Անատոլի Զեմլյանկան, ով առավել հայտնի է որպես «ԻՊ»-ի դահիճ՝ Ջիհադի-Տոլիկ անունով, սպանվել է Իրաքում տեղի ունեցած հատուկ գործողությունների ընթացքում: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, ծայրահեղականների շարքերն անցան ռուսը սպանվել է Մոսուլի կռիվներում:
Անատոլի Զեմլյանկան հայտնի է դարձել մահապատժի տեսանյութերից մեկից: Ծայրահեղականն այդ տեսանյութի նկարահանման ժամանակ սպանել էր Ռուսաստանի մեկ այլ քաղաքացու՝ 23-ամյա Մահոմեդ Հասիևին: Ջիհադի-Տոլիկը նրան մեղադրել էր ռուսական հատուկ ծառայությունների օգտին լրտեսություն կատարելու մեջ և կտրել էլ նրա վիզը: