Թուրքիայում վերաթաղել են հայ ժողովրդի դահիճ Էնվերի եղբորը՝ Նուրի փաշային
Թուրքիայում վերաթաղել են հայ ժողովրդի դահիճ Էնվերի եղբորը՝ Նուրի փաշային, ում գլխավորությամբ Գանձակից մինչև Բաքու ընկած շրջաններում օսմանյան զորքերն ու Կովկասի թաթարների զինված ստորաբաժանումները 1918 թ. ամռան-աշնան ամիսներին բնաջնջել են շուրջ 100 հազար հայերի (միայն Բաքվում ու շրջակայքում զոհերի թիվը հասել է 30.000-ի):
Ի դեպ, նա Ադրբեջանում համարվում է ազգային հերոս, որը «կոտորածներից» փրկել է Բաքվի մահմեդական բնակչությանը...
Բաքվի հայերի կոտորածների հիմնական կազմակերպիչ Նուրի փաշան պատերազմից հետո Բաքվի հայերի հարստությունը յուրացնելով՝ դառնում է մեծահարուստ գործարար ու արդյունաբերող, Ստամբուլում զենքի ու զինամթերքի գործարան է հիմնում: 1949թ. մարտին գործարանն ուժեղ պայթյունի հետևանքով փուլ է գալիս, Նուրին մնում է փլատակների տակ:
Հայե՛ր, գիտե՞ք, որ. ֆեյսբուք: