«Snapchat»-ը սմարթ-ակնոցներ է ստեղծել
Ընկերությունը, որը ստեղծել է հաղորդագրություններով և լուսանկարներով փոխանակվելու հայտնի օնլայն-սերվիսը, թողարկել է սմարթ-ակնոցներ, որոնք կոչվում են «Spectacles»: Առաջին օրերին ակնոցները կվաճառվեն 129 դոլարով, իսկ հետո, եթե ամեն ինչ հաջող ընթացք ունենա, դրանք կթանկանան:
«Այժմ այն ոչ թե պարզապես ստուդիա է, որը հայտնի հավելվածն է ստեղծել, այլ ավելի մեծ բան: Դրա համար փոխել ենք անունը՝ ընտրելով ավելի կարճ և լակոնիկ տարբերակ».- հայտնել է ընկերության ղեկավար Էվան Շպիգելը:
Ակնոցների վաճառքի մեկնարկը համընկել է ընկերության անվանափոխության հետ:
«The Journal»-ը հաղորդում է, որ ակնոցները կարող են 10 վայրկյան տևողությամբ տեսանյութեր ձայնագրել ներկառուցված տեսախցիկների միջոցով: