2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները
2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները կապնվում են «Ալ-Քաիդա» կազմակերպության հետ, այնուհետև բաժանվում են չորս խմբերի, և առևանգում են չորս մարդատար ինքնաթիռները։
Յուրաքանչյուր խմբում կար առնվազն մեկ անդամ, որը օդաչու էր։ Ահաբեկիչները երկու ինքնաթիռով ոչնչացնում են Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակը, որը տեղակայված է Նյու Յորքում:
Աղետի հետևանքով, աշտարակը փլուզվում է և հրդեհ է բռնկվում: Երրորդ ինքնաթիռը՝ չվերթ 77 «American Airline»-ը ոչնչացնում է Պենտագոնի շենքը, որը տեղակայված է Վաշինգտոնում:
Չորրորդ օդանավի ուղևորները և անձնակազմի անդամները փորձում են կանխել ահաբեկիչներին, ինչի հետևանքով ինքնաթիռը ընկնում է Փենսիլվանիայում:
19 ահաբեկիչների հարձակումների հետևանքով մահանում է ավելի քան 2977 մարդ, ևս 24 մարդ անհայտ կորում են: Մահացածների մեծ մասը քաղաքացիական անձինք էին։