Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհին «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել (լրացված)
Օգոստոսի 30-ին, ժամը 15.21-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԶԻԼ» մակնիշի 34 MS 717 պ/հ բեռնատար ավտոմեքենան (վարորդ Ս. Ո.) Ապարան - Վանաձոր ավտոճանապարհի 20-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Հրշեջ-փրկարարները Ս.Ո.-ին (ծնված1985 թ) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և իրականացրել հերթապահություն մինչև գազի բալոնների դատարկվելը: